Հայաստանում մշտապես պահպանվում է նույնասեռականներին «կարեկցողների» 8-12 տոկոսանոց կորը.Ահարոն Ադիբեկյան

20:28 • 16.05.14

Հայաստանում մշտապես պահպանվում է նույնասեռականներին «կարեկցողների» 8-12 տոկոսանոց կորը:
«Դա Գաոսի բաշխման կորն է ասում, ասում է՝ եթե ինչ-որ երևույթ տարածված է, դա ենթարկվում է Գաոսի կորին, և դրա համաձայն՝ Հայաստանում կարող է լինել 8-12 տոկոսանոց շեղում: Ու դա պարտադիր չէ, որ արդեն ձևավորված հակում լինի, դա կարող է լինել վարքագիծ, ենթագիտակցաբար, ճնշված, լատենտային»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով թեև բնակչության շրջանում իրենց սեռական նախասիրությունների մասին անմիջական հարցումներ չի արել, սակայն 2004-ին, երբ Եվրախորհուրդը Հայաստանին իր խոսքով՝ ամբաստանել է սեռական փոքրամասնությունների հարցով իր պարտականությունները չկատարելու մեջ, պատրաստել է պատասխան, որի շրջանակում պարզ է դարձել վերը նշված պատկերը:

 

Հիշեցնենք, որ բրիտանական The independent-ը օրերս հրապարակել էր Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրներում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված սեռական փոքրամասնությունների նկատմամբ այդ երկրների հասարակության վերաբերմունքի հետ:

 

Ըստ այդմ՝ Հայաստանում սեռական փոքրամասնություններին դրական է վերաբերում բնակչության 9, Ադրբեջանում ՝ 7, Վրաստանում՝ 26, Թուրքիայում 14 տոկոսը:

 

Ամփոփելով բրիտանացիների այս տվյալները՝ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ այդ 9 տոկոսը համապատասխանում է Գաոսի մինիմումին մոտ արդունքների»:


Երկրորդ եզրահանգումը, որը փոխանցեց Ահարոն Ադիբեկյանը, այն է, որ Հայաստանում սեռական բարոյականությունն ունի հստակ ռեպրեսիվ բնույթ, ու այն թույլ չի տալիս մարդկանց ՝ հետևել իրենց հակումներին:

 

«Կա կարծրատիպ՝ ինչ բան է տղամարդ, ինչ բան՝ կին, երրորդ սեռի գաղափար մեզ մոտ գոյություն չունի: Դրա համար այն մարդիկ, որոնք ունեն նման շեղումներ, ստիպված են ապրել իրենց համար ոչ բնական, ոչ մտերմիկ ստվերային համակարգում: Այսինքն՝ կին, որը չի ուզում կին լինել, բայց իրեն ասում են՝ կին ես, և տղամարդ, որը չի ուզում լինել տղամարդ: Ըստ որում՝ կա ծերունական հոմոսեքսուալիզմ, երբ մարդը ողջ կյանքում եղել է տղամարդ, բայց ծերունական հասակում իր մոտ այդ ամենը վերարժեվորվում է»,-նկատեց սոցիոլոգը:

 

Ի ապացույց Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ տարիներ առաջ իրեն է մոտեցել մի քաղաքացի և խնդրել, որպեսզի Ահարոն Ադիբեկյանն իրեն օգնի «գեյերի ու լեսբուհիների» ասոցիացիա հիմնելու հարցում:


Ահարոն Ադիբեկյանը մեկ այլ խորհուրդ է տվել՝ «հենա, Կալիֆորնիայի հայերը ունեն, գնացե՛ք, միացե՛ք, նրանց մասնաճյուղը ստեղծեք», նա պատասխանել է՝ «Մենք ուզում ենք մերն ունենալ»:

 

Ահարոն Ադիբեկյանը անիրատեսական է համարել նրա առաջարկը և առաջարկել է 15 մարդ բերել, որոնք կլինեն այդ ասոցիացիայի անդամը:


«Ինքը ասաց՝ հա ´, հարց չկա´, վերևից մինչև ներքև մենք ենք, բայց գնաց, մի երկու շաբաթ հետո եկավ, ասաց, որ ոչ ոք չհամաձայնեց»,-պատմեց Ահարոն Ադիբեկյանը:

 

Ի պատասխան հարցի` փաստորեն Հայաստանում հասարակության մեջ անհավասա՞ր են բաշխված նույնասեռականները, այսինքն՝ շատ է խոսվում, որ ՀՀ քաղաքական վերնախավում շատ են համասեռամոլները, Ահարոն Ադիբեկյանը նկատեց.«Ամերիկայում հետազոտել են և պարզել, որ ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների մոտ սոցիական մղումները սովորական, միջին վիճակագրական տղամարդուց շատ ավելի են:


Նույնը վերաբերում է կարճահասակ տղամարդկանց. Նապոլեոնի սինդրոմն է, ինչքան կարճահասակ, այնքան ուզում է ավելի բարձր պաշտոնի հասնել, որ ավելի բարձր երևա»: