Հալեպում հայ է զոհվել

09:21 • 16.05.14

Հալեպի Սըրիան ալ Ժադիդ շրջանում հայ է զոհվել։


Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, Պերճ Կարագյոզյանը մահացել է շրջանում ընկած հրթիռների պատճառով։


Նրա հուղարկավորությունը կատարվելու է մայիսի 17-ին՝ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում։

 

Երեկ պայթյուններ են գրանցվել նաև Աշրաֆիե թաղամասում։ Ընդհանուր առմամբ, այդ պայթյունների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 40 քաղաքացի։

 

Շրջանի բնակարաններն ու կառույցները նյութական մեծ վնասներ են կրել։

 

Սիրիայում 3 տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ, այդ թվում՝ 100-ից ավելի հայ։