Բանգլադեշում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 22-ի

08:37 • 16.05.14

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայից ոչ հեռու՝ Մեգհնա գետում, նավի խորտակման հետևանքով առնվազն 22 մարդ է մահացել, հայտնում է Reuters-ը: Ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 120-ը:

Նավը, որում 150 ուղևոր է եղել, շրջվել է: Հարյուրից ավելի մարդիկ համարվում են անհետ կորած: Նավի շրջվելու պատճառը հնարավոր է ուժեղ քամին է եղել:

Բանգլադեշում, որտեղ գետերի ու ջրանցքների մեծ ցանց կա, նման միջադեպերը հաճախակի են: