«Միրաժ-4» նավի նավաբեկությունից հետո անհետ կորածներին գտնելու հնարավորություն այլևս չկա. Բանգլադեշի ոստիկանություն

13:00 • 16.05.14

«Միրաժ-4» նավի նավաբեկությունից հետո անհետ կորածներին գտնելու հնարավորություն այլևս չկա, կարծում է Բանգլադեշի ոստիկանությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին, որն էլ վկայակոչում է գերատեսչությունում աղբյուրին։

 

«Նավի խորտակման պահից արդեն ավելի քան 20 ժամ է անցել, այնպես որ ոչ մի հնարավորություն չկա գտնելու ողջ մնացածների»,- պարզաբանել են այնտեղ:

 

Նաև հավելել են, որ նավաբեկությունից հետո մոտ 40 մարդ լողացել է ափի ուղղությամբ, նրանցից 35-ին հաջողվել է փրկել: Միևնույն ժամանակ, ևս 100 ուղևորի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Բանգլադեշում նավաբեկության հետևանքով մահացածների թիվը հասել է 22-ի: