Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության դեմ բողոքի նոր ցույցեր են անցկացվել
Ամբողջ Բրազիլիայի տարածքում նոր ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ծախսերի, հայտնում է ՌԴ-ի Առաջին ալիքի լրատվականը: Բրազիլիայի հասարակական կազմակերպությունները մայիսի 15-ը հայտարարել են Ֆուտբոլի աշխարհի առաջնության դեմ պայքարի օր:
Սա բողոքի նոր ալիք է, որն ավարտվել է զանգվածային անկարգություններով: Մի քանի հազար մարդ վառվող անվադողերից բարիկադներ են սարքել Սան Պաուլու տանող ճանապարհին: Իսկ բուն քաղաքում ամբոխը ցուցափեղկեր, բանկոմատներ է կոտրել, աղբ այրել։
Gazeta.ru-ն նույն առնչությամբ հայտնում է, որ Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլուում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցեր անողների դեմ: Առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում կմեկնարկի մեկ ամսից։










