Դոնեցկի զինված ներկայացուցիչները շրջափակման մեջ են առել զորամասերից մեկը

19:33 • 16.05.14

Դոնեցկի ինքնահռչակ Ազգային Հանրապետության շուրջ 30 ներկայացուցիչ շրջապատել է Դոնեցկի զորամասերից մեկը: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում կատարելով Остров պարբերականին, Ուկրաինայի ՆԳՆ ներքին ուժերի Արևելյան տարածքային հրամանատարության՝ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապի հարցով վարչությանը:


«Մոտեցել է շուրջ 30 զինված մարդ: Նրանք շրջապատել են զորամասը, բանակցություններ են վարում տարածքային հրամանատարության վարչության ներկայացուցիչների հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:


Դոնեցկի Ազգային Հանրապետության ներկայացուցիչների պահանջները դեռևս հայտնի չեն:


Ավելի վաղ Դոնեցկի զինված ներկայացուցիչները շրջափակման մեջ էին վերցրել № 3037 զորամասի շենքը Բուդյոնովսկ քաղաքի շրջանում՝ զենքը զավթելու նպատակով: