Մասնագետները պարզել են «Ֆուկուսիմա- 1» ատոմակայանում ճառագայթման արտահոսքի վայրը
Ճապոնական «Ֆուկուսիմա- 1» ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության մասնագետներն առաջին անգամ կարողացել են հստակ որոշել այն վայրը, որտեղից ճառագայթված ջուր է արտահոսում։
Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, մասնագետների կարծիքով՝ ռադիոակտիվ տարրերի բարձր պարունակությամբ ջրի արտահոսքը տեղի է ունենում 3-րդ ռեակտորից։ Սակայն, թե ինչ կերպ են մասնագետները դադարեցնելու արտահոսքը, դեռևս չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ միջուկային աղետը տեղի էր ունեցել 2011թ. մարտի 11-ին՝ Ճապոնիայի հյուսիս-արևմուտքում։ Հզոր երկրաշարժին հաջորդած կործանիչ ցունամին վնասել է ատոմակայանի 6 ռեակտորներից 4-ը՝ հանգեցնելով միջուկային աղետի։
Ներկայում ատոմակայանի գլխավոր խնդիրը ճառագայթված ջրի պահման վայրն է, ինչպես նաև այդ ջրի արտահոսքը։ Նշվում է, որ աղետի հետևանքներն ամբողջությամբ վերացնելու համար կպահանջվի 40 տարի։










