Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետություններն ահաբեկչական կազմավորումներ է անվանել

21:42 • 16.05.14

Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետությունները ճանաչել է որպես ահաբեկչական կազմավորումներ:


Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Նիկոլայ Գոլոմշան:


Վերջինիս խոսքով՝ Ուկրաինայի Գլխավոր դատախազության տրամադրության տակ առկա տվյալների համաձայն՝ նախադատական հետաքննության շրջանակներում բացահայտվել են Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունները ներկայացնող ահաբեկիչների ֆինանսավորման մասին տվյալները: Այժմ պարզվում է անօրինական զինված խմբավորումների մասնակցությունը պետության և բնակչության դեմ իրականացված հանցագործություններին: