Հնդկաստանի ընտրություններում հաղթել է ընդդիմությունը
Հնդկաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը, հաղորդում է France24-ը: Խոսքը ձայների ճնշող մեծամասնության շնորհիվ գրանցված հաղթանակի մասին է։
Ըստ արդյունքների՝ ընդդիմության թեկնածու Նարենդրա Մոդին կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։
Նա հինդուիստ ազգայնական է՝ Բհարաթիյա Ջանաթա հիմնական ընդդիմադիր կուսակցությունից: Այս հաղթանակով, ըստ USA Today-ի, ընդդիմությունը դուրս է մղում իշխող Ազգային կոնգրեսին: Այս կուսակցությունը, որը կես դարից ավելի կենտրոնական դեր ունի Հնդկաստանի քաղաքականության մեջ, մի քանի ժամ առաջ ընդունել է պարտությունը:










