Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները երկկողմ հանդիպում են անցկացնում Վիեննայում
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները երկկողմ հանդիպում են անցկացնում Վիեննայում՝ Իրանի և «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամներն ու Գերմանիան) միջև բանակցային փուլի շրջանակներում, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Իրանի պատվիրակության աղբյուրին:
«Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել են ապագա համընդգրկուն համաձայնության կետերը մանրամասն քննարկելու համար։ Խնդրահարույց հարցեր կան, բայց մենք պատրաստ ենք աշխատել արդյունքի վրա»,- ասել է զրուցակիցը։
Աղբյուրի խոսքով՝ առավոտյան կայացել է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ իրանական պատվիրակության հանդիպումը: «Այսօրվա համար նախատեսվում են ևս մի շարք հանդիպումներ, ինչպես նաև Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի և ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամուլի ասուլիսը»,- հավելել է աղբյուրը։










