Իռլանդիայում վարորդները կհայտնվեն բանտում՝ ղեկին հաղորդագրություն գրելու համար

13:15 • 16.05.14

Իռլանդիայում նոր օրենք է ուժի մեջ մտել, որը սահմանում է ամենախիստ պատիժներից մեկը՝ ղեկին SMS-հաղորդագրություն գրելու համար։

 

Այժմ հեռախոսից օգտվել կթույլատրվի միայն ձայնային ծառայության միջոցով։ Խախտումների համար վարորդներին սպառնում է մինչև 3 ամիս ազատազրկում, գրում է autonews.ru-ն։

 

Եթե վարորդը խախտում է անում առաջին անգամ, ապա նրան սպառնում է 1.000 եվրո տուգանք։ Եթե խախտումը կրկնվում է 2-րդ անգամ, ապա նրան սպառնում է 2.000 եվրո տուգանքից մինչև 3 ամիս ազատազրկում։