Մասիսում վրաերթի են ենթարկել 7-ամյա տղայի

11:35 • 16.05.14

«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը և հայտնում, որ կատարվում է քննություն: