«Միացրե՛ք ուղեղներդ». Մեդվեդևը մեկնաբանել է ՌԴ-ում սոցցանցերը փակելու մասին լուրերը

14:30 • 16.05.14

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեմ է արտահայտվել երկրում սոցիալական ցանցերն արգելափակելու գաղափարին և ոլորտի պաշտոնյաներին կոչ է արել «միացնել ուղեղները», տեղեկացնում է Взгляд-ը։

 

«Որպես սոցցանցերի ակտիվ օգտատեր՝ կարծում եմ, որ ռուսական օրենսդրությանը պետք է հետևեն բոլորը՝ թե՛ ցանցերը, թե՛ օգտատերերը։ Սակայն առանձին պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են ոլորտի զարգացման համար, պետք է միացնեն ուղեղները և հարցազրույցներ չտան սոցցանցերը փակելու մասին»,-գրել է Մեդվեդևը Facebook-ի իր էջում։

 

Մեդվեդևի մեկնաբանությունը հայտնվել է ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Կսենզովի հայտարարությունից հետո, թե երկրում հնարավոր է Twitter և Facebook սոցիալական ցանցերն արգելափակվեն։