Մոսկվայում ներգաղթյալներին ռուսերեն կսովորեցնեն հենց շինհրապարակներում

12:27 • 16.05.14

Մոսկվայում ներգաղթյալներին ռուսաց լեզու և ռուսական մշակույթի հիմքեր կսովորեցնեն «հենց աշխատանքային վայրերում»: Այդ մասին գրել է «Известия» թերթը՝ վկայակոչելով Դաշնային միգրացիոն ծառայության մայրաքաղաքային վարչության ազգային համայնքների հետ աշխատանքի գծով բաժնի ղեկավար Տատյանա Դմիտրիևային:

 

«Անցկացվում է մոնիթորինգ, թե որտեղ նման անհրաժեշտություն կա. դա կարող են լինել արդյունաբերական և շինարարական օբյեկտները, և Բնակարանային ու կոմունալ տնտեսության ոլորտի ձեռնարկությունները»,- պատմել է Դմիտրիևան:

 

Նրա խոսքով՝ գործատուի ցանկության դեպքում ներգաղթյալները կարող են նաև պատմության և իրավունքի դասընթացներ ունենալ: Դմիտրիևան նշել է, որ ներկայում մշակվում են այդ ուղղություններով ներգաղթյալների համար կրթական մոդուլներ։