ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար բաց է պահում դռները. Ռասմուսեն

13:04 • 16.05.14

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը խոստանում է դռները բաց պահել այն երկրների համար, որոնք իրենց ապագան տեսնում են ՆԱՏՕ-ի կազմում, հաղորդում է УНН-ն՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին:

 

Մասնավորապես, նրա խոսքով, ՆԱՏՕ-ն մտադիր է ամրապնդել գործընկերությունն Ուկրաինայի հետ և դուռը բաց է թողնում դաշինքին երկրի անդամակցության համար:

 

Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ «ռուսական ագրեսիայի» պայմաններում դաշինքը պետք է հավատարիմ մնա սկզբունքին, որ յուրաքանչյուր երկիր պետք է ունենա սեփական ապագայի իրավունք, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում։