Մեկնարկել է Նախախորհրդարանի հանրահավաքը «Ազատության» հրապարակում (տեսանյութ, լուսանկարներ)

19:11 • 16.05.14

Ազատության հրապարակում Նախախորհրդարանը հանրահավաք է հրավիրել, որը մեկնարկեց նախատեսվածից ուշ։ 

Այս պահին հարթակի վրա են Նախախորհրդարանի նախագահության անդամները, նրանց սատարողները, ինչպես նաև երիտասարդներ, որոնք պարզել են տարբեր գրություններով պաստառներ՝«Ցեղասպանության հարյուրամյակն առանց ռեժիմի», «Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի», «Ձեռք-ձեռքի՝ Հայաստանի համար», «Ազատության ծնունդը՝ ռեժիմի մահը», «Ինքնիշխան հայկական պետություն»՝ այս և նմանատիպ այլ գրություններով։

Ազատության հրապարակում է նաև «Ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը՝ մի շարք ազատամարտիկների մասնակցությամբ, ովքեր կրում են «Ռեժիմ, ես հայ եմ, սպանիր ինձ» գրությամբ շապիկներ: 

 

19.27

 

Նախախորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը, ելույթ ունենալով «Ազատության» հրապարակի հարթակից, ասաց. «Մեր վճռականությամբ մեզ հաջողվելու է հաղթել: Արդեն իսկ ձևավորվում է հիմնադիր խորհրդարանը, որն առաջիկա տարում դառնալու է իրավական սուբյեկտ, լեգիտիմ ուժ: Մենք մեր այլընտրանքային կառույցներով, ժողովրդի անխափան ուժով հաղթելու ենք»:

 

 

 

 


Դերասան Երվանդ Մանարյանն էլ, նույն հարթակից դիմելով Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար պայքարողներին, ասաց. «Ես մի բան չեմ հասկանում՝ ի՞նչ է կպցված ձեր շապիկներին, ի՞նչ է նշանակում՝ «Ռեժի´մ, ես հա´յ եմ, սպանի´ր ինձ»: Տո´, «ղալլաթ» կանի»:

 


Շարունակելով խոսքը՝ Երվանդ Մանարյանն ասաց. «Մենք զբաղված ենք ճանապարհը մաքրելով, կարծում եմ՝ քիչ է մնացել, հույս ունեմ, որ կքայլենք մաքուր ճանապարհով: Հաջողություն ձեզ ձեր բռնած գործում»:

 

20.09

 

«Ազատության» հրապարակի հարթակից ելույթուվ հանդես եկան քաղաքացիական ակտիվիստներ Եղիա Ներսիսիյանը, Վահան Զատիկյանը:

Նախախորհրդարանի հիմնադիր անդամ Գարեգին Չուգասզյանը կոչ արեց բոլորին` ինքնառաջադրվել այլընտրանքային խորհրդարանում և միանալ պայքարին:

 

 

21.07

 

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը նույնպես ելույթ ունեցավ Ազատության հրապարակում՝ հայտարարելով. «Մենք առաջարկում ենք պայքարը տեղափոխել համակարգից դուրս, այսինքն՝ մոռանալով «խանի» կողմից վերահսկելի քաղաքական դաշտը՝ ձևավորել զուգահեռ իշխանություն»: Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ նաև այլընտրանքային խորհրդարանի առաջիկա անելիքներին:

 

21.11

 

Ազատության հրապարակում Նախախորհրդարանի հրավիրած հանրահավաքն ավարտվեց, սակայն համակիրները և Նախախորհրդարանի հիմնադիր անդամները դեռ Ազատության հրապարակում են: Հաջորդ հավաքի անցկացման օրվա մասին որևէ տեղեկություն չտրամադրվեց:

 

 


ուղիղ միացումը՝ Նախախորհրադարանի