Սպիտակում ՎԱԶ-2106-ն ինքնաբերաբար շարժվել է և վրաերթի ենթարկել 11-ամյա աղջկա

11:26 • 16.05.14

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 15-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, կայանված լինելով Սպիտակի Վարպետանց թաղամասում, ճանապարհի թեք հատվածում, ինքնաբերաբար շարժվել է և վրաերթի ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: