ՄԱԿ-ի ԱԽ-ն հաջորդ շաբաթ կքննարկի Սիրիայի իրավիճակը Հաագայի միջազգային դատարանին փոխանցելու հարցը
Սիրիայի իրավիճակի հարցը Հաագայի Միջազգային քրեական դատարանի դիտարկմանն ուղարկելու շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ծրագրի քվեարկությունը նշանակվել է հաջորդ շաբաթվա սկզբին:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության մամլո քարտուղար Ֆրեդերիկ Յունգը:
«Ես կարող եմ հաստատել, որ բանաձի ծրագրի քվեարկությունը կկայանա շաբաթվա սկզբին», - նշել է Յունգը:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի առաջին խորհրդական Ֆիլիպ Բերտուան թվիթերյան իր էջում մասնավորեցրել է, որ քվեարկությունը նախատեսված է իրականացնել մայիսի 22-ին:










