Կալիֆոռնիայում հրդեհներով է բռնկված 4 հազար հեկտար տարածություն
Կալիֆոռնիա նահանգի Սան-Դիեգո շրջանում բնական հրդեհը տարածվել է 4 հազար հեկտար, գրում gazeta.ru-ն՝ հղում անելով Los Angeles Times-ին:
Նշվում է, որ շրջանում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ: Շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները քննում են Սան-Դիեգոյի մոտակայքում ինը բռնկումների պատճառները, վարկածների թվում է՝ կանխամտածված հրդեհումը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կալիֆոռնիա նահանգի Քեմպ-Պենդլթոն ռազմական բազայի տարածքից տարհանվել է 40 հազարից ավելի մարդ:










