Ադրբեջանում զինծառայողների տեղափոխող մեքենա է շրջվել. կա 1 զոհ

11:51 • 17.05.14

Ադրբեջանի արևմուտքում՝ Գերանբոյի շրջանում, զինծառայողների մասնակցությամբ ավտովթարի հետևանքով զինծառայող է զոհվել, հայտնում է Газета-ն՝ հղում անելով «Новости-Азербайджан» գործակալությանը։

 

«ՎԱԶ-21015» ավտոմեքենայի ղեկին գտնվող զինծառայողին չի հաջողվել կառավարել մեքենան, ինչի հետևանքով այն շրջվել է։ Վթարի հետևանքով մեկ զինծառայող զոհվել է, 3-ը՝ ստացել վնասվածքներ։

 

Այժմ պարզվում են պատահարի բոլոր հանգամանքները։