Բելգրադում ջրհեղեղների պատճառով խմելու ջրի հերթեր են գոյացել (լուսանկարներ)

09:29 • 17.05.14

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հեղեղումների մասին լուրերի պատճառով խանութներից ամբողջությամբ գնվել է խմելու ջուրը, հայտնում է Взгляд-ը։

 

Քաղաքացիները խուճապահար խմելու ջուր են գնում, թեև իշխանությունները վստահեցնում են, որ խողովակների ջուրը մաքուր է և օգտագործման ենթակա։ Բելգրադի քաղաքապետ Սինիշա Մալին հատուկ հայտարարություն է արել և նշել, որ ջրային համակարգերի վիճակի մասին ապատեղեկատվության տարածումը կհետապնդվի օրենքով, հատկապես՝ արտակարգ իրավիճակների պայմաններում, որոնք այժմ գործում են Սերբիայում։

 

Մինչդեռ, սերբական սոցկայքերում հայտնվել են բազմաթիվ լուսանկարներ, որոնցում մարդիկ հերթ են կանգնած խանութներում՝ խմելու ջուր գնելու համար։

 

Շրջանում ջրհեղեղները, որոնք առաջացել էին չորեքշաբթի հորդառատ անձրևների և գետերի՝ ափերից դուրս գալու հետևանքով, դարձել են հարյուրավոր բնակելի տարածքների, հազարավոր բնակելի շենքերի և այլ շինարարական օբյեկտների հեղեղման պատճառ։ Համաձայն վերջին տվյալների՝ մահացել է 3 մարդ, մի քանիսը համարվում են անհետ կորած, տարհանվել է ավելի քան 7.000 մարդ։