Գվելեթի-Դարիալ ավտոճանապարհի միջնամասում տեղի ունեցած փլվածքի վայրից անվտանգ տարածք է տարհանվել ՀՀ 7 քաղաքացի

23:09 • 17.05.14

Մայիսի 17-ին, ժամը՝ 12.26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: 

 

Tert.am -ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Դարյալի կիրճում սողանքի հետևանքով 5 կամ 6 մարդ է կորել:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ժամը 21.31-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացվել է տեղեկատվություն, համաձայն որի աղետի գոտուց անվտանգ տարածք է տարհանվել ՀՀ 7 քաղաքացի (քաղաքացիները չեն տուժել).


1. Էրիկ Մաթևոսյան ծնվ. 12.11.2012թ.
2. Գոռ Նազարյան ծնվ. 02.08.1982թ.
3. Կարեն Ղազարյան ծնվ. 24.06.1967թ.
4. Քրիստինե Խաչատրյան ծնվ. 07.07.1982թ.
5. Լիդա Աթոյան ծնվ. 28.09.1986թ.
6. Հովհաննես Խաչատրյան ծնվ. 06.06.2001թ.
7. Նարեկ Խաչատրյան ծնվ. 30.12.2004թ.