Իտալիայում շների լողափ է գործում (տեսանյութ)

09:42 • 17.05.14

Իտալական Ռիմինի քաղաքում լողափ է գործում, որը նախատեսված է միայն շներով այցելուների համար, հայտնում է korrespondent.net-ը։ Կենդանիների համար կան բոլոր հարմարություններն ու զվարճանքները, նույնիսկ համեղ ուտելիքներ։

 

Իսկ նրանց տերերի համար գործում է բար՝ զովացուցիչ ըմպելիքներով։

 

Առանց ընտանի կենդանիների հայտնվողների մուտքն այստեղ արգելված է։

 

Rimini Dog - No Problem լողափում կան հովանոցներ, պետքարաններ և այլ անհրաժեշտ պարագաներ։ Կա ակտիվ հանգստի գոտի, որտեղ շները կարող են խաղալ մեկը մյուսի կամ տերերի հետ։

 

Ի դեպ, եթե տերն ուզում է լողալ, նրա կենդանուն հետևելու համար աշխատում են հատուկ մարդիկ։ Նույնիսկ կա անասնաբույժ։

Գաղափարը Լուկա և Մարկո եղբայրներինն է։