Դոնեցկն առաջիկայում կդիմի ՌԴ-ին՝ միանալու խնդրանքով. լրատվամիջոցներ
«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» առաջիկա օրերին մտադիր է Ռուսաստանին միանալու խնդրանք ներկայացնել. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ ուկրաինական "ОстроВ"-ի հղումով, այդ մասին հայտարարել է ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայը։
Հարցին, թե ե՞րբ խնդրանքը պաշտոնապես կներկայացվի, Բորոդայը պատասխանել է, որ մոտ ապագայում։
Բացի այդ, Բորոդայը հաղորդել է, որ Դոնեցկը կդիմի Ռուսաստանին՝ խնդրելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետության հետ։
Բորոդայը նաև հայտարարել է, որ «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» չի պատրաստվում Կիևի հետ բանակցություններ վարել՝ քանի դեռ ուկրաինական ուժայինները դուրս չեն եկել հանրապետության տարածքից։ Նա նաև ընդգծել է, որ չի ճանաչում Ուկրաինայի գործող իշխանությունների լեգիտիմությունը։
Երկուշաբթի «Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» հայտարարել էր իր ինքնիշխանության մասին՝ համաձայն շրջանում կայացած հանրաքվեի արդյունքների։










