Արքայազն Հարին կհետևի Էստոնիայում անցկացվող ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժանքներին
Բրիտանացի արքայազն Հարին, ով գտնվում է Էստոնիայում, շաբաթ օրը կայցելի երկրի տարածքում անցկացվող ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Այցի շրջանակներում նա կհանդիպի էստոնացի զինվորների հետ, որոնք վիրավորվել են Աֆղանստանում դաշինքի առաքելության ժամանակ։
Նա նաև հանդիպում կունենա երկրի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսի հետ, այնուհետ կհետևի ՆԱՏՕ-ի վարժանքներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարժանքներին մասնակցում է դաշինքի անդամ երկրներից մոտ 6.000 զինծառայող, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայից 100 զինվոր։










