Վրաստանում տեղի ունեցած պատահարի հետևանքով խափանվել է Հայաստանի գազամատակարարումը

13:42 • 17.05.14

Վրաստանի Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքի հետևանքով խափանվել է Հայաստանի գազամատակարարումը։ Միջադեպի հետևանքով զոհվել է առնվազն 3 թուրք աշխատակից, տեղեկացնում է Интерфакс-ը:


Սողանքը փակել է թունելը, որտեղ, հնարավոր է, այլ մարդիկ ևս լինեն։

 

Հաղորդվում է, որ սողանքի հետևանքով դադարեցվել է Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազի հոսքը, քանի որ վնասվել է գազատար խողովակը։ Լեռնային զանգվածը լցվել է Թերեք գետի հունն ու սպառնալիք դարձել հարակից գյուղերի բնակչության համար, ինչի պատճառով բնակիչները տարհանվել են։

 

«Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ գազամատակարարումը դադարեցվել է ժամը 10։30-ից, սակայն երկրի գազասպառողներն ամբողջական ծավալով գազ կստանան Աբովյանի գազապահեստարանի միջոցով։