Հս. Կորեայում հերքել են Կիմ Չեն Ընի նախկին սիրեցյալի մահապատժի մասին լուրերը

14:39 • 17.05.14

Հյուսիսկորեական «Ռենհապ» գործակալությունը հերքել է միջազգային ԶԼՄ-ներում երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի նախկին սիրեցյալի մահապատժի մասին անցած տարվա օգոստոսին հայտնված տեղեկությունները, գրում է Russia Today-ը:

 

Անցած տարի հարավկորեական և ճապոնական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ԿԺԴՀ-ում էլեկտրաերաժշտական գործիքների նվագախմբի մենակատար Հյոն Սոն Վոլը, ում նախկինում վերագրում էին Կիմ Չեն Ընի հետ սիրավեպ, ձերբակալվել է հյուսիսկորեական օրենսդրության խախտման համար մեղադրանքով:

 

Նրա հետ միասին, իբր, ձերբակալվել էին նվագախմբի այլ անդամներ, որոնց գնդակահարել էին 2013 թվականի օգոստոսի 20-ին։


Այժմ հայտնի է դարձել, որ կորեական կենտրոնական հեռուստատեսությունը նախօրեին ցույց է տվել մշակույթի և արվեստի գործիչներին նվիրված հանդիսավոր միջոցառման կադրեր: Տեսանյութում երևացել է զինվորական համազգեստ հագած Հյոն Սոն Վոլը։