Լաոսում ինքնաթիռ է կործանվել, որի մեջ եղել է երկրի ՊՆ նախարարը
Լաոսի հյուսիսում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որի մեջ եղել է երկրի պաշտպանության նախարարը՝ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ. տեղեկացնում է BBC ռուսական ծառայությունը։
Ինքնաթիռը կործանվել է Սիանգկհուանգ նահանգում՝ մայրաքաղաքից 500 կմ հեռու։ Ինքնաթիռի մեջ եղել է 20 մարդ, այդ թվում՝ Վիետնյանի նահանգապետը։
Ուղևորների և անձնակազմի անդամների ճակատագրի մասին հստակ տեղեկատվություն չկա։ Թայվանի պաշտպանության նախարարության քարտուղար Նիփաթ Թոնգլեկը հայտարարել է, որ Լաոսից ստացված տեղեկության համաձայն՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները զոհվել են։










