Օձուն գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121»-ը գլորվել է ձորը

14:08 • 17.05.14

14։48


Պարզվել է, որ «Մ-6» միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Թումանյան հատվածի 10-րդ կմ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի 619SL01 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Կ. (ծնվ.1981թ.)) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 5 մետր սահել հարակից ձորը և արգելափակվել հանդիպակաց ծառերի մեջ:


Հրշեջ-փրկարարների և քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդը, ուղևորներ՝ Վ. Ա.-ն (ծնվ. 1985թ.), Մ. (ծնվ. 2009թ.) և Հ. (ծնվ. 2012թ.) Կ.-երը:
Տուժածներին «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Ալավերդի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 

 

Մայիսի 17-ին` ժամը 12:09-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Ալավերդի ավտոճանապարհին` Օձուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: