Ելիսեյան պալատի այգիները կբացվեն ազատ այցելությունների համար

01:03 • 17.05.14

Փարիզի բնակիչներն ու հյուրերը մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո կրկին հնարավորություն կունենան զբոսնել նախագահական պալատի այգում և հիանալ ծաղիկների բույրով:


Ինչպես ներկայացնում է Euromag-ը՝ հունիսի 1-իս սկսած՝ Ելիսեյան պալատի այգիները, որոնք փակ են եղել 2013-ի հունվարից, դռները կբացեն հանրության առաջ: Յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին այգին այցելուներ կընդունի 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում:


Բացման նախօրեին այցելուներին հիշեցրել են հյուրընկալության սկզբունքները, մասնավորապես՝ պիկնիկներ չկազմակերպելու, գնդակով խաղեր չխաղալու և երաժշտական գործիքներ չօգտագործելու մասին: