Սերբիայում տարհանվել է ավելի քան 15 հազար մարդ

15:42 • 17.05.14

Սերբիայի ներքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ չդադարող ջրհեղեղի պատճառով իրենց տներից տարհանվել է 15,4 հազար մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Երկրում հայտարարվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ: Հաղորդվում է, որ ամենածանր իրավիճակը Կոլուբարայի, Մաչվայի, Մորավիչայի և Պոմորավյեի շրջաններում է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հեղեղումների մասին լուրերի պատճառով խանութներից ամբողջությամբ գնվել է խմելու ջուրը: