Վրաստանն ընթացիկ տարում Սիրիայից 300 փախստական է ընդունել

13:49 • 17.05.14

Վրաստանի փախստականների հարցերով նախարար Դավիդ Դարախվելիձեն հայտարարել է, որ 2013 թվականին երկիր է ժամանել 700-ից ավելի սիրիացի փախստական, գրում է Грузия Online-ը:

 

«Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ավելացրել են մեր երկիր փախստականների հոսքը: 2013 թվականին նրանք 700-ն էին, այս տարի մենք արդեն ընդունել ենք 300 սիրիացի փախստական: Որոշում է կայացվել փախստականների համար ապաստան կառուցել: Մարտկոպի շրջանում փախստականներին հատկացվել է 60 տեղ: Քննարկվում է նրանց փախստականի կարգավիճակ տալու և ապաստանների հատկացման հարցը»,- ասել է նախարարը։

 

Դարախվելիձեի խոսքով՝ Վրաստանը միացել է փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիային։