Նախագահական ընտրություններից հետո Ուկրաինան պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնի. Տիմոշենկո
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն կարծում է, որ նախագահական ընտրություններից հետո երկիրը ԵՄ-ին անդամակցելու հայտ պետք է ներկայացնի, ինչպես նաև հանրաքվե անցկացնի անվտանգության միասնական համակարգերին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Մենք ուժ ենք, մենք ժողովուրդ ենք, մենք եվրոպական երկիր ենք, և պետք է որոշենք, թե ում հետ ենք մենք՝ ժողովրդավար աշխարհի՞, թե՞ հետխորհրդային կայսրությունների։ Կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո հանրաքվեն հստակ կորոշի մեր ռազմավարական ապագան տասնյակ տարիների համար»,-ասել է Տիմոշենկոն։
Նա վստահություն է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո ԵՄ-ին անդամակցության հայտ կներկայացվի։
Ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին։










