Նորընտիր նախագահի առաջին ստորագրությունը պետք է դրվի Ասոցացման համաձայնագրի տակ. Յացենյուկ
Ուկրաինայի նոր նախագահի առաջին ստորագրությունը պետք է դրվի Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական հատվածի տակ. նման հայտարարություն է արել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, Յացենյուկի խոսքով՝ երկրի կառավարությունն ապագա նախագահին խորհուրդ է տվել ապագայում «անհապաղ այցելել Բրյուսել»՝ ստորագրելու փաստաթղթի տնտեսական մասը։
Նա նաև հավելել է, որ նոր նախագահն ընտրվելու է հնարավորինս արագ։
Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 25-ին։










