Վերնիսաժում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ

14:35 • 17.05.14

Վերնիսաժում իրարանցում է։ Միջադեպի ականատեսներից մեկը Tert.am-ին հայտնեց, որ կրակոցներ են հնչել։ Կրակահերթի հետևանքով, ըստ նրա, մի քանի վիրավորներ կան, որից մեկը միջին հասակի մի կին է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել ազդրի հատվածի վնասվածքով։ Իսկ վիրավորված մի տղա վնասվածք է ստացել աճուկի շրջանում։

 

Ոստիկանության մամուլի բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ այսօր ժամը 13։25-ի մոտակայքում ահազանգ են ստացել, որ Վերնիսաժում կրակոցներ են հնչել։ Հրազենային վնասվածքից հիվանդանոց են տեղափոխվել 3 վիրավոր։ Հայտնեցին, որ թիվը դեռևս վերջնական չէ, և գուցե այլ վիրավորներ էլ կան։ Նշեցին, որ այս պահին հանգամանքները պարզվում են և այլ մանրամասներ հաղորդել չեն կարող։