Սլավյանսկում հարձակման ժամանակ ուկրաինացի 7 ուժային է զոհվել

12:14 • 18.05.14

Ուկրաինական Սլավյանսկ քաղաքի ժողովրդական քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարևը հայտարարել է, որ յոթ ուժային է զոհվել գիշերը, երբ ուկրաինական զինուժը փորձել է հարձակվել քաղաքի վրա, այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։
«Քաղաքի գնդակոծումն սկսվեց նախորդ օրը ցերեկը և շարունակվեց ողջ գիշեր։ Մեր ոստիկանական գնդի անդամները մարտի բռնվեցին և հարձակվողներից ոչնչացրեցին մինչև յոթ մարդու»,– ասել է նա։


Վյաչեսլավ Պոնոմարևը նաև նշել է, որ նախնական տվյալներով, իրենց կողմից զոհեր չկան, սակայն մեկ մարդ ծանր վիրավորվել է։


Նրա խոսքով՝ ուկրաինական ուժայինները քաղաքը գնդակոծում են տարբեր զինատեսակներով, այդ թվում հաուբիցով և նռնականետով։