Օլիմպիադայի մեդալակիրը՝ ավտովթարի զոհ

14:44 • 18.05.14

Սիդնեյ-2000 Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզությունում բրոնզե մեդալակիր հույն մարզուհի Աննա Պոլատուն զոհվել է ավտովթարի հետևանքով։


Այդ մասին տեղեկացնում է Հունաստանի մարմնամարզության Ֆեդերացիայի պաշտոնական կայքը, միաժամանակ խորը վշտակցություն հայտնելով Պոլատուի ընտանիքի անդամներին ու հարազատներին՝ մարզուհու անժամանակ ու ողբերգական մահվան կապակցությամբ։


30-ամյա մարմնամարզուհու ավտոմեքենան մխրճվել է բեռնատար մեքենայի մեջ՝ Հունաստանի բնակավայրերից մեկում, իսկ Պոլատուն տեղում մահացել է։