ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել վրացի գործընկերներին
ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիդզեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին:
Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Ալեքսանդր Չիկաիդզեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան, և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:










