Դեյր Զորում հայ զինվոր է զոհվել, իսկ Հալեպում 5 հայ վիրավոր կա

21:44 • 18.05.14

Սիրիայում պարտադիր զինծառայության ընթացքում զոհվել է հալեպահայ զինվոր Անդրանիկ Քահքեջյանը: Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, Անդրանիկը ծառայել է Դեյր Զորում և զոհվել է մայիսի 16-ին:
 

Այսօր տեղի ժամանակով ժամը 18:30-ին, Հալեպի Նոր գյուղ թաղամասում գազի բալոնի միջոցով պատրաստված ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 հայ: Հրապարակվել են նրանց անունները՝ Ալիս Բոյաջյան, Հայկանուշ Միրզոյան, Դալար Միրզոյան, Նվարդ Մարգեյան և Անդրանիկ Մալաքյան:


Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից ոմանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: