Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել բնակչի դին:










