Գերմանիայում հետաքննություն կանցկացնեն Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների առևանգման գործով
Գերմանիայի Դաշնային դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների առևանգման գործով: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` Deutsche Welle-ին հղումով:
ԵԱՀԿ դիտորներին, որոնց մեջ նաև գերմանացիներ կային, ռուսամետ ակտիվիստներն առևանգել էին մայիսի սկզբին:
«Ուկրաինայում «ԵԱՀԿ ռազմական դիտորդների կազմում ընդգրկված Գերմանիայի քաղաքացիների առևանգման գործով Գերմանիայի Դաշնային դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել», - այսօր հայտարարել է դատախազության պաշտոնական ներկայացուցիչը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ դիտորդներին, որոնց կազմում էին Բունդեսվերի 3 սպա, բաց են թողնվել առևանգումից մեկ շաբաթ անց:










