Կուստուրիցան իր ուղղաթիռները տրամադրել է ջրհեղեղից տուժած սերբերին տարհանելու համար

17:02 • 18.05.14

Հայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կոստուրիցան իր 2 ուղղաթիռները տրամադրել է ավերիչ ջրհեղեղի հետևանքով Սերբիայի հեղեղված շրջաններից մարդկանց տարհանելու համար։


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Կուստուրիցան պատմել է, որ իր 2 «Ռոբինսոն» ուղղաթիռների միջոցով արդեն տարհանվել է 25 մարդ՝ հիմնականում երեխաներ։


«Ուղղաթիռները, գրեթե, 24 ժամ երկնքում են, և մինչ շարունակվում է այս պայքարը բնական աղետի հետ դրանք կլինեն պետության տրամադրության տակ»,- վստահեցրել է ռեժիսորը։


Աղբյուրը հավելում է, որ տուժածներն օգնություն են ստանում բոլոր կողմերից։ Մարդիկ սնունդ, հագուստ, ջուր և ծածկոցներ են բերում հավաքման կետեր, իսկ որոշ հյուրանոցներ անվճար համարներ են տրամադրում տարհանվածներին, որոնց մի մասը ժամանակավոր ապաստան է գտել դպրոցներում, հանրակացարաններում, ինստիտուտներում։


Հաղորդվում է, որ այժմ մայրաքաղաք Բելգրադում կա 3.300 չափահաս և 600 մանկահասակ տարհանված քաղաքացիներ, ովքեր ապահովված են սննդով, ջրով ու դեղամիջոցներով։