Իրավիճակը Լիբիայում սրվել է, բախումների հետևանքով 79 մարդ է զոհվել

09:39 • 18.05.14

Լիբիայի Բենգազի քաղաքում բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 79 մարդ է զոհվել, 141 հոգի վիրավորվել է, հայտնում է Interfax-ը:


Ըստ աղբյուրի՝ բախումները ընթանում են ծայրահեղական իսլամիստների և մեկ այլ զինված ուժի միջև, որը փորձում է իսլամիստներին դուրս մղել քաղաքից:


Լիբիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ գնդապետ Խալիֆ Հաֆթարին հավատարիմ ուժերը՝ օդուժի կիրառմամբ, հարձակվել են ավիաբազայի վրա, որը վերահսկում են իսլամիստները: Ըստ խոսնակի՝ սա պետական հեղաշրջման փորձ է:


Շաբաթ օրը Լիբիայի բանակը հայտարարել էր, որ ոչ թռիչքային գոտի է սահմանում Բենգազիի տարածքում. այնտեղով թռչող ցանկացած օդանավի հարված կհասցվի: