Սերբիայում, Բոսնիա և Հերցոգովինայում ջրհեղեղների պատճառով առնվազն 44 մարդ է զոհվել (լուսանկարներ)

21:22 • 18.05.14

Սերբիայում ու Բոսնիա և Հերցոգովինայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղների հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել: Ինչպես տեղեկացնում է Kommersant.ru-ն` France Presse գործակալությանը հղումովով, առաջին զոհի մասին հաղորդել են կիրակի Խորվաթիայում:


Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչինի խոսքով` նման ծավալի ջրհեղեղները տեղի են ունենում 1000 տարին մեկ անգամ: Այժմ աղետի հետևանքների դեմ պայքարում աջակցում են փրկարարներ Ռուսաստանից, Բելառուսից և ԵՄ երկրներից:


РИА Новости-ի փոխանցմամբ` այսօրվա դրությամբ երկրում ջրի տակ է անցել ավելի քան 2000 կառույց, որոնցից 24352 մարդ է տարհանվել: Սերբիայի գրեթե ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել:


Սերբիայի վարչապետի խոսքով` ամենամեծ վտանգը ներկայում ներկայացնում է Սավա գետը, որի մակարդակը Շաբաց քաղաքի տարածքում հասել է 6.6 մետրի:


Օդերևութաբանների կանխատեսումներով` հորդառատ անձրևները տարածաշրջանում կշարունակվեն մինչ հաջորդ շաբաթ: