Ամերիկացին $2 ունդեցիլիոնի փոխհատուցում է պահանջել, դրա համար չի բավականացնի աշխարհի ողջ ունեցվածքը
Նյու Յորքում բնակվող Անտոն Պուրիսման վնասված մատի պատճառով ֆինանսական փոխհատուցման աննախադեպ դատական հայց է ներկայացրել քաղաքի տրանսպորտային վարչության, հացաբուլկեղենի խանութի, 2 հիվանդանոցի ու շան տիրոջ դեմ։
Ինչպես նշումէ Al Arabiya-ն, 62-ամյա տղամարդը շան կծածի դիմաց պահանջել է 2 ունդեցիլիոն դոլարի (այս թիվն ունի 36 հատ 0)։
22 էջանոց հայցում Պուրիսման ներկայացրել է բազմաթիվ մեղադրանքներ՝ նշելով, որ խախտվել են իր քաղաքացիական իրավունքները, ինչպես նաև իր դեմ սպանության փորձ է կատարվել։
Лента-ի փոխանցմամբ, տուժածին ավտոբուսում կծել է շունը, ինչից հետո տղամարդը դիմել է հիվանդանոց, որտեղ 2 չինացի նրան լուսանկարել են այն պահին, երբ նրան բուժօգնություն էր ցուցաբերվում։ Պուրիսմայի կարծիքով, իր կրած «տառապանքները» ուղղակի անգնահատելի են։
Աղբյուրն իր հերթին նկատում է, որ հայցվորը շանսեր չունի հաղթելու գործը, քանի որ աշխարհի բոլոր փողերը չեն բավականացնի տղամարդու պահանջած գումարը հանձնելու համար։










