Եմենի հարավում սպանվել է «Ալ-Կաիդայի» ղեկավարներից մեկը

20:45 • 18.05.14

Եմենի հարավում կառավարական ուժերի զինծառայողների և ծայրահեղականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով այսօր սպանվել «Ալ-Կաիդա» խմբավորման ղեկավարներից մեկը:


Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` Եմենի ԶԼՄ-ների հղումով, ալ-Մեկդադ մականունով զինյալը և նրա 4 օգնականը ոչնչացվել են Շաբվա նահանգում, որտեղ լայնածավալ բանակային գործողություններ են իրականացվում` ընդդեմ միջազգային ահաբեկչական ցանցի հետ առնչություն ունեցող զինյալների:


Առավել դաժան բախումներ են տեղի ունենում Ազզան քաղաքի շրջանում: Կանոնավոր զորքերը փորձում են ահաբեկիչներին դուրս մղել բնակելի թաղամասից, որը վերջիններս գրավել էին անցյալ չորեքշաբթի:


Մարտերին ներգրավվել են հրետանին և ավիացիան: Բնակիչների մեծ մասը լքել է քաղաքը` ապաստան գտնելով դժվար հասանելի լեռնային շրջաններում: