Հալեպում դարձյալ հայ է զոհվել

08:33 • 19.05.14

Հալեպի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում ինքնաշեն հրթիռի պայթյունի պատճառով քանդված շենքի փլատակների տակից դուրս է բերվել 1958թ.-ին ծնված Հարութ Մարգեյանի դին. տեղեկացնում է է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:


Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ երեկ տեղի ժամանակով ժամը 18:30-ին, Հալեպի Նոր գյուղ թաղամասում գազի բալոնի միջոցով պատրաստված ինքնաշեն հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է 5 հայ: Հրապարակվել են նրանց անունները՝ Ալիս Բոյաջյան, Հայկանուշ Միրզոյան, Դալար Միրզոյան, Նվարդ Մարգեյան և Անդրանիկ Մալաքյան:


Հաղորդվել էր նաև, որ Սիրիայում պարտադիր զինծառայության ընթացքում զոհվել է հալեպահայ զինվոր Անդրանիկ Քահքեջյանը: Ինչպես տեղեկացնում, Անդրանիկը ծառայել է Դեյր Զորում և զոհվել է մայիսի 16-ին: