Բոսնիա և Հերցոգովինայում պաշտոնապես հաղորդվել է ջրհեղեղի հետևանքով 17 զոհի մասին

21:01 • 19.05.14

Բոսնիա և Հերցոգովինայում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, նրանց ինքնությունը հաստատվել է: Եվս 7 քաղաքացի անհետ կորած է համարվում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 19-ին հաղորդել է Սերբիական Հանրապետության (Բոսնիա և Հերցոգովինայի կազմում) ոստիկանության վարչության տնօրեն Գոյկո Վասիչը:


Ամենամեծ թվով զոհեր (9 մարդ) գրանցվել են Դոբոյ քաղաքում: Այս քաղաքը երկրի հյուսիսում մի քանի օրվա ընթացքում  ջրով գրեթե կտրվել է ողջ աշխարհից: Վասիչի խոսքով` զոհերը հիմնականում տարեց մարդիկ են, ովքեր չեն կարողացել փրկվել արագ բարձրացող ջրից:


Վասիչն ըդգծել է, որ զոհերի իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, սակայն դա հայտնի կդառնա այն ժամանակ, երբ ջուրն ամբողջովին ետ քաշվի:


Ինչպես հայտնել է երկրի ԱԳ նախարար Զլատո Լագումջիան` ավելի քան 1 մլն մարդ Բոսնիա և Հերցոգովինայում տուժել է ջրհեղեղների պատճառով, 100 հազար տուն անպիտան է դարձել բնակության համար: