ԱՄՆ-ն առաջին անգամ պաշտոնապես մեղադրել է չին զինվորականներին կիբերլրտեսության մեջ

22:15 • 19.05.14

ԱՄՆ իշխանությունները մտադիր են առաջին անգամ պատասխանատվության կանչել 5 չինացի զինվորականի, որոնք մեղադրվում են ամերիկյան ընկերությունների կոմերցիոն գաղտնի տվյալների գողության մեջ: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը:


Հոլդերի խոսքով` Վաշինգտոնը հույս ունի, որ մեղադրյալները կկանգնեն ամերիկյան դատարանի առաջ: Խոսքը Չինաստանի Ազգային ազատարար բանակի 5 սպայի մասին է, ովքեր զբաղվել են 6 ամերիկյան ընկերության ինտելեկտուալ սեփականության զավթմամբ:


Դրանք են՝ ատոմակայանի համար վառելիք արտադրող Westinghouse Electric, մետաղագործական Alcoa, Allegheny Technologies Incorporated, U.S. Steel, United Steelworkers Union և արևային մարկոցներ արտադրող SolarWorld ընկերությունները:


«Ակնկալում ենք, որ Չինաստանի կառավարությունը կհամագործակցի մեզ հետ և կաջակցի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում», - ասել է գլխավոր դատախազը: