Դոնեցկը չի պատրաստվում ճանաչել Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները

09:27 • 19.05.14

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» չի ճանաչելու Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք անօրինական են և խախտում են Սահմանադրությունը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Դոնբասի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևը:

 

«Մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններն անօրինական են, դրանք խախտում են երկրի Սահմանադրության 103-րդ հոդվածը: Դրանց անցկացումը մեր անկախ հանրապետությունների (Դոնեցկի և Լուգանսկի) տարածքում անօրինական է, և մենք դրանք չենք ճանաչում»,-ասել է նա:

 

Նահանգապետը ենթադրում է, որ Եվրոպան, ԱՄՆ-ն և միջազգային ֆինանսական շրջանակները ճանաչում են այդ ընտրությունները: «Եվ ստորագրվելու է Ասոցացման համաձայնագիրն ու շարունակվելու են Ուկրաինայի տարածքում թերթաքարային գազի մշակման նախագծերն ու ռուսախոս մարդկանց իրավունքների հանդեպ կանխակալ վերաբերմունքը»,- ասել է նա:

 

Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն էր տեղի ունեցել, և նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացել էր երկրից: